News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր նաիրիտցիներ այսօր՝ մարտի 3-ին, մինչեւ ժամը 16:00-ն մնալու են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ. նրանք Հովիկ Աբրահամյանից պահանջում են ներկայացնել իրենց աշխատավարձերի պարտքերի մարման հստակ ժամանակացույց:

Նաիրիտցները վանկարկում են «վարչապետ, վարչապետ», «ամոթ, ամոթ» եւ  «պարտքերի մարում»:

«Մենք նախագահականի կամ կառավարության շենքի մոտ այնքան ենք ցույցեր անցկացնելու, մինչեւ մեզ ներկայացնեն պարտքերի մարման հստակ ժամանակացույց: Մարդիկ արդեն հոգնել են, 1700 նաիրիտցի զրկվել է աշխատանքից: Միակ վերջին հույսը 18-24 ամիսների աշխատավարձերի պարտքերի մարումն է: Եթե մեզ չպատասխանեն, ծայրահեղ միջոցների կդիմենք. նստացույց կամ հացադուլ կանենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այժմ Համաշխարհային բանկը «Նաիրիտ»-ում աուդիտ է անցկացնում՝ պարզելու գործարանի վերագործարկման հնարավորությունը, որից հետո էլ կառավարությունը պարտավոր էվերագործարկման ծրագիր մշակել:

Այս պահի դրությամբ դեռ ոչ ոք կառավարությունից նաիրիտցիներին չի մոտեցել:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ