News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազատության շքանշանով է պարգեւատրել սպանված ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Պորոշենկոն ընդգծել է, որ ուկրաինացիների հիշողության մեջ Նեմցովը կապրի որպես մարդ, որի համար ազատությունը ունիվերսալ արժեք էր, որը չէր ճանաչում պետական սահմաններ:

«Մեզ համար Բորիսը միշտ կմնա որպես ռուս մեծ հայրենասեր եւ Ուկրաինայի ընկեր: Նա իր կյանքով ապացուցեց, որ դա հնարավոր է համատեղել, միայն ցանկություն է պետք»,- մեջբերում է նախագահի հայտարարությունը ՈՒՆԻԱՆ-ը:

Պորոշենկոն նշել է, որ Նեմցովը պայքարում էր Ուկրաինայի եւ Ռուսաստանի ազատության համար, քանի որ հասկանում էր, որ առանց ազատ Ուկրաինայի չի կարող լինել նաեւ ազատ Ռուսաստան: 

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 28-ի գիշերը Կրեմլի մոտ՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, անհայտ անձի կողմից արձակած հրազենային կրակոցներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ