News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը 2-րդ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Շահութահարկի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 68 կողմ, 11 դեմ եւ 23 ձեռնպահ ձայներով:

Օրինագծին դեմ են քվեարկել ոչ իշխանական  կուսակցություններից Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» եւ «Օրինաց երկրի»  ներկայացուցիչները: ՀՅԴ-ն նշեց, որ լրացուցիչ քննարկումների կարիք կա, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվերակել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ մնաց քվեարկելուց:

Հիշեցնենք, որ օրինագծին առաջարկում է տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող ընկերությունների համար նվազեցնել շահութահարկը 20-ից մինչեւ 2 տոկոս, իսկ տարեկան 40 մլրդ դրամի ծավալով արտահանում ունեցող ընկերությունների համար նվազեցնել մինչեւ 5 տոկոս:

Ավելի վաղ ընդդիմությունը կտրուկ կերպով քննադատել էր այս օրինագիծը՝ նշելով, որ խոշոր արտահանողները կփակեն ոչ մեծ արտահանողների թթվածինը:

Նկատենք, որ այս փոփոխությունները, ի տարբերություն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի, քվեարկության դրվեց առանց քննարկման: Կարծիքների փոխանակությունը տեղի է ունեցել միայն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների օրինագիծն առաջարկում է, որ տարեկան 50 մլրդ դրամի արտահանում ունեցող ընկերությունների համար շահութահարկը 20 տոկոսից դառնա 2 տոկոս: Այժմ 50 մլրդ դրամի շեմին ավելացել է եւս մեկը՝ 40 մլրդ դրամ, որի դեպքում շահութահարկը կլինի 5 տոկոս:

Եթե օրինագծի նախորդ տարբերակում հարկային արտոնության կարող էր հավակնել միայն մեկ արտահանող, հիմա թույլ է տրվում ընկերություններին միավորվել խմբի մեջ, որպեսզի կարողանան օգտվել այդ արտոնությունից: Օրինագծում, սակայն, չի նշվում, թե որ դեպքում ընկերությունները կարող են համարվել խումբ:

Արտոնություններին չեն կարող հավակնել լեռնահանքարդյունաբերությամբ զբաղվող ըկերությունները, ակցիզավորման ենթակա ապրանքների, ոսկյա զարդերի եւ թակարժեք մետաղների ու քարերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Ամենաշատ