News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի գրող Յաշար Քեմալի թաղմանը Ստամբուլում մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, այդ թվում բարձրաստճան պաշտոնյաներ ու արվեստի գործիչներ։

Թուրքական Sirinnar կայքի փոխանցմամբ՝ Յաշար Քեմալի թաղման արարաղությանը մասնակցել են Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը, Ստամբուլի քաղաքապետը, Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ. Արք Արամ Աթեշյանը եւ այլք։

Թաղման արարողակարգի ժամանակ մինչ թաղման մեքենա տեղափոխելը հավաքվածները ծափերով են ուղեկցել հայտնի գրողին։

Նշենք, որ Յաշար Քեմալը այն գործիչն է, ում ջանքերի շնորհիվ 1951-ին կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։

Յաշար Քեմալը հայկական իշխանությունների կողմից «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով է պարգեւատրվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի եւ քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության եւ մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի եւ գրական վաստակի համար։

Յաշար Քեմալը կյանքից հեռացել է 93 տարեկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ