Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրված է «Ինտերպոլի» կայքում:
Այդ տեղեկատվության մեջ ասվում է, որ Գյանջայի բնակիչ 53-ամյա Իսա Հուսեյնովը մեղադրվում է խոշոր չափի խաբեբայության մեջ:
Քանի որ Հուսեյնովը լքել է Ռուսաստանը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Նշենք, որ Հուսեյնովը Ռուսաստանում զբաղվել է գործարարությամբ: