News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Կալաշնիկով» կոնցեռնը այս տարի նախատեսում է արտադրության արդիականացման համար մոտ 2 մլրդ ռուբլի ծախսել: Նման հայտարարությամբ է հանդես եկել ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվոռուչկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Այս տարի նույնպես լուրջ պլաններ ունենք: Մենք մեր ներդրումային ծրագրերը չեղյալ չենք համարել, ես վստահ եմ, որ մենք դրանք կիրագործենք»,-ասել է նա:

Կրիվոռուչկոն նաեւ հիշեցրել է, որ 2014-ին արդիականացմանն ուղղվել է մոտ 1,5 մլրդ ռուբլի:

2014-16 թվականների համար արտադրության արդիականացմանն ուղղված ծրագիրը մնում է անփոփոխ եւ գնահատվում 5 մլրդ ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ