News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր տասնամյակի հետ մարդկանց IQ-ի միջին մակարդակը բարձրանում է: Նման եզրահանգման են եկել բրիտանական Թագավորական քոլեջի գիտնականները:

Նրանք ուսումնասիրել են Ամերիկայի եւ Եվրոպայի 48 երկրների ավելի քան 200 հազար մարդկանց IQ թեստերը, որոնք անցկացվել են վերջին 64 տարիների ընթացքում:

Ըստ Informing-ի, նշվել է, որ թեստերը տարեցտարի բարդանում են, սակայն մարդիկ հաղթահարում են դրանք:

IQ-ի մակարդակի բարձրացումը գիտնականները բացատրում են կրթության եւ բժշկության որակի բարձրացմամբ, ինչպես նաեւ ընտանիքներում երեխաների թվի նվազմամբ, ինչը ծնողներին հնարավորություն է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել փոքրիկի դաստիարակությանը:

Մարդու ինտելեկտի մակարդակի վրա ազդող գործոններից են նաեւ ընտանիքի նյութական հնարավորությունները՝ տան արժեքը եւ տարեկան եկամուտը:

Բացի այդ, մեծ դեր են խաղում դաստիարակչական մեթոդներն ու ընտանիքի անդամների միջեւ հարաբերությունները: Երեխայի ինքնուրույնությունն ազդում է նաեւ նրա մտավոր ունակությունների վրա: Իսկ ահա արագ սնունդն ու ալկոհոլը բացասաբար են անդրադառնում մարդու ինտելեկտի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ