News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 2-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ Տվերսկայա փողոցի վրա գտնվող խանութներից մեկի մոտ, սպանվել է 22-ամյա վաճառող Մաքսիմ Միրզոյանցը: Ինչպես գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը, երիտասարդի վրա հարձակվել է նրա ծանոթը, որը հոգեկան խանգարումներ ունի:

Մոսկվայաբնակ Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ հոգեկան շեղումներով տառապող իր հասակակից ծանոթը  սպառնում է սպանել իրեն: Նա այցելել էր Մաքսիմի աշխատավայր 2-3 ամիս առաջ եւ խանութի աշխատակիցների աչքի առաջ հանել դանակն ու սպառնացել Միրզոյանցին:

Հոգեկան խանգարումներով տառապով տղային ծնողները ուղարկել էին հոգեբուժարան բուժվելու, սակայն վերջերս նա դուրս էր եկել: Մաքսիմը ինքնապաշտպանության նպատակով մոտը գազի բալոն էր պահում:

Երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 12:00-ի սահմաններում Մաքսիմի ծանոթը մտել էր խանութ եւ սկսել սպառնալ նրան: Վերջինս դուրս էր եկել փողոց, որտեղ երիտասարդների մեջ ծեծկռտուք էր սկսվել: Մաքսիմը ցանկացել է օգտվել բալոնից, սակայն չի  հասցրել. խելագարը դանակով հարվածել է նրա վզին: Միրզոյանցը, ցանկանալով փրկվել, վազել է դեպի մոտակա գեղեցկության սրահ եւ մահացած վայր ընկել հատակին:

Շենքի անվտանգության աշխատակիցը բռնել է հանցագործին եւ հանձնել ոստիկանությանը:

Ստացած վնասվածքներից Միրզոյանցը մահացել է նախքան բժիշկների ժամանելը: Գեղեցկութփյան սրահում դեղամիջոցներ չեն եղել, եւ երկար ժամանակ է պահանջվել վիրակապ գտնելու համար: Պարբերականը նշում է, որ տղան ապրելու շատ քիչ շանսեր է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ