News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողները զոմբիների հարձակման օրինակով մոդելավորել են վարակիչ հիվանդությունների տարածումը: Նրանք ցանկանում են զոմբիների երեւակայական հարձակման օրինակով ցույց տալ, թե ինչպես են տարածվում այդ հիվանդությունները:

Նյութը մատուցելու նման արտասովոր տարբերակ մասնագետներն ընտրել են զոմբիների եւ վարակների տարածման մեխանիզմների նմանության պատճառով. զոմբիները կծում են մարդկանց՝ նրանց վերածելով իրենց նմանների, իսկ մարդիկ, իրենց հերթին, փորձում են պայքարել հարձակումների տարածման դեմ:

Ըստ Gazeta-ի, հետազոտության հեղինակները նշել են, որ զոմբիների մասին սարսափ ֆիլմերի մեծ մասի սցենարները, երբ մեծ քաղաքում մարդկանց փոքր խումբ կարողանում է դիմակայել վտանգին, գրեթե անիրական են: Նրանց կարծիքով, խոշոր քաղաքների կամ խիտ բնակեցված շրջանների բնակիչներն արագորեն զոմբիների կամ վարակների զոհ կդառնան:

Մասնագետները հայտարարում են, որ զանգվածային համաճարակների կամ կենդանի մեռյալների հարձակման դեպքում ողջ եւ առողջ մնալ ցանկացողները պետք է քիչ բնակեցված վայրերում թաքնվեն, ցանկալի է՝ լեռնային հատվածներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ