News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ընդդիմությունը չունի գաղափարական հիմք, իսկ պայքարը, որը չունի գաղափարական հիմք, չի կարելի համարել քաղաքական: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նրա համոզմամբ՝ պայքարը գնում է միայն իշխանությունը վերցնելու համար: Վահան Շիրխանյանը չի կարծում, որ Հայաստանում գոյություն է ունեցել ընդդիմություն: «Ընդդիմությունը քաղաքական կառույց է՝ հիմնված  գաղափարական դրույթների վրա»,-նշել է նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չհամաձայնեց Շիրխանյանի հետ՝ նշելով, որ ընդդիմությունը միշտ եղել է եւ կլինի: «Հարցն այն է, թե ինչ առանցքի շուրջ է միավորվում այդ ընդդիմությունը: Եթե կա իշխանություն, կա նաեւ նրանից դժգոհ զանգված: Եթե գոյություն ունի դժգոհ զանգված, նշանակում է կա նաեւ ընդդիմություն: Եթե ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն միասնական նպատակների շուրջ, հասարակությունը կհավատա նրանց»,-ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ հայաստանյան ընդդիմության սխալն այն է, որ այդ ուժերը չկարողացան նպատակ դնել, նրանցից յուրաքանչյուրն իր նպատակներն ուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ