News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն դրական է գնահատում «Շրջանառության հարկի» մասին օրենքի նոր փոփոխությունները, բայց իրենց աջակցության մասին չի հայտարարում: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ նոր օրինագծի գաղափարախոսությունը կտրուկ տարբերվում է նախորդից, եւ դա ուրախացնում է: Մարգարյանը հավելել է, որ այս փոփոխությունները սկզբունքային են, որոնց համաձայն ԱԱՀ-ի շեմը 58,3 մլն դրամից հասցվել է 113,4 մլն դրամի եւ հնարավորություն է  առաջացել գործունեությունը ծավալել  եւ փաստաթղթաշրջանառությամբ, եւ առանց դրա:

«Շատ կարեւոր է, որ այդ երկու գործարքների հարկահավաքման միջեւ 4 տոկոսի տարբերություն է նախատեսված, իսկ դա նշանակում է, որ փոքր բիզնեսը կզգա իր շահը եւ կսկսի հաշիվ-ապրանքագրեր պահանջել  խոշոր բիզնեսից, որպեսզի ավելի քիչ հարկ վճարի»,-հայտարարել է Մարգարյանը:

Ինչ վերաբերում է շեմին, Մարգարյանը նշել է, որ ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ փոքր բիզնեսի շրջանառությունը պետք է լինի տարեկան գոնե 120 մլն դրամ կամ ամսական 10 մլն դրամ, որպեսզի ապահովի գոնե 1 մլն դրամի հասույթ:

Այդուհանդերձ, ԲՀԿ-ն դեռեւս իր կարծիքը չի ձեւավորել օրինագծի վերաբերյալ: Դրա վրա կազդեն նաեւ ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ