Եգիպտոսը վարչական դատարանը որոշել է փաստացի դադարեցնել այս տարվա մարտ-ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է Reuters-ը:
Պետական «Ալ-Ահրամ» լրատվական պորտալը հաստատել է վարչական դատարանի որոշումը, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ Եգիպտոսի բարձրագույն սահմանադրական դատարանը որոշել էր, որ ընտրությունների հետ կապված օրենքը կարող է հակասահմանադրական ճանաչվել:
Եգիպտոսում խորհրդարան չի ձեւավորվել 2012-ի հունիսից: