News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետությունը Վաշինգտոնին զիջումներ չի անի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում  հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը երբեք չի զիջի անտրամաբանական ու չափն անցնող պահանջների առաջ, որոնք Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջ է քաշում հակառակ կողմը»,- մեջբերում է նախարարի հայտարարությունը ԻՐՆԱ գործակալությունը։

Զարիֆի ելույթը պատասխան էր, որը հաջորդել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը այն մասին, թե հանրապետությունը պետք է համաձայնվի 10 տարով սառեցնել իր միջուկային գործողությունները։ Նախարարը նաեւ նշել է, որ նման հայտարարությունները չեն կարող սասանել խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ մշակող իրանցի ժողովրդի կամքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունները Իրանի միջուկային խնդիրը կարգավորելու միակ ճանապարհն է, եւ դրան այլընտրանք գոյություն չունի»,- նշել է Զարիֆը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ