News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Etihad ավիաընկերությունը Երեւանում մրցանակաբաշխություն է կազմակերպել Հայաստանի առաջատար ճանապարհորդական գործակալությունների շրջանում, որին մասնակցել են ճանապարհորդության ոլորտի ավելի քան 40 առաջատար հայաստանյան կազմակերպություններ:

Ըստ այդմ, «Ոսկե մրցանակը» շնորհվել է Levon Travel, United Travel, Geographic Travel Club, Globe Travel and Aeroex գործակալություններին:  «Արծաթե մրցանակ» շնորհվել է Elitar Travel, Avant Tour, Saberatour Sevan, Aviatrans and Aerotour գործակալություններին:

Հատուկ «Գործընկերոջ մրցանակը» բաժին է հասել Visa Concord-ին` Հայաստանում Etihad ավիաընկերության գործընկերոջը:

Հայաստանում Etihad ավիաընկերության գլխավոր տնօրեն Դագի Դագլասի խոսքով՝ Աբու Դաբի- Երեւան չվերթը շատ պոպուլյար դարձավ անընդհատ ավելացող գործարար եւ զբոսաշրջիկ ճանապարհորդների մոտ, ինչպես նաեւ աշխարհով մեկ սփռված հայկական Սփյուռքի համայնքներում, կապ հաստատելով Ծոցի տարածաշրջանի, Հյուսիսային Ամերիկայի եւ մեր ամբողջ ցանցի հետ` Աբու Դաբիի հարմարավետ տարանցիկ կապի միջոցով:

Երեւանի ուղղությունը սպասարկում է երկկարգանի Airbus A319 օդանավը` նախատեսված 106 ուղեւորների համար, որոնցից 16-ը Business Class եւ 90-ը Economy Class տեղեր են, եւ ընդհանուր առմամբ առաջարկում է շաբաթական 848 ուղեւորի տեղ:

Նշենք, որ ավիաընկերությունը 2014-ի հուլիսից շաբաթական չորս անգամ իրականացնում է Աբու Դաբի-Երեւան թռիչքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
Ամենաշատ