News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պակիստանում պոլիոմելիտի դեմ երեխաներին պատվաստելուց հրաժարվելու համար 471 մարդ է ձերբակալվել։ Այս մասին  գրում է The Guardian-ը։ 

Թե որքան ժամանակով են նրանք ազատազրկվել, չի հաղորդվում։

«Երկրում նախկինում էլ են եղել պատվաստումից հրաժարվելու դեպքեր, սակայն այպիսի մասշտաբների երբեք չեն հասել»,-  հայտարարել է Փեշեվարի շրջանային վարչակազմի ղեկավար Ֆերզը Շահը։

Պակիստանում ծնողներից շատերը հրաժարվում են պատվաստումից սնահավատության պատճառով։ Նրանք վստահ են, որ պատվաստումը հանգեցնում է անպտղության։

Համաձայն Առողջապահության համաշխարհային  կազմակերպության տվյալների՝ Պակիստանը աշխարհում այն 3 երկրներից մեկն է, որը դեռեւս արմատախիլ չի արել պոլիոմիելիտը իր տարածքում։ Այս ցուցակում են նաեւ Աֆղանստանն ու Նիգերիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ