News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուքերջին հնդկական Մահարաշթրա նահանգում կովի մսի արտադրությունն ու վաճառքն արգելող օրենք է ստորագրել, որը հավանություն էր ստացել դեռեւս 20 տարի առաջ։ Այս մասին հայտնում է Indian Express-ը։

«Խորին շնորհակալություն պարոն նախագահին օրենքին հավանություն տալու եւ Մահարաշթրայի կենդանիներին պահպանելու համար։ Կովերի սպանդը արգելելու մասին մեր երազանքը իրականություն դարձավ»,- գրել է նահանգի գլխավոր նախարար Դեւենդրա Ֆադնավիսը։

Համաձայն նոր օրենքի՝ կովի մսի վաճառքի համար նահանգի բնակիչներին սպառնում է 5 տարվա ազատազրկում կամ 170 դոլարի չափով տուգանք, գրում է Gazeta-ն։

Մահարաշթրա նահանգում կովերի սպանության արգելքը ընդունվել է 1976թ, քանի որ կովը սուրբ կենդանի է համարվում։ 1995թ. իշխող կոալիցիան օրենք էր ընդունել, որն արգելում էր նաեւ ցլերի ու հորթերի մսի արտադրությունը։

Նոր օրենքը, սակայն, չի արգելում գոմեշի մսի արտադրությունը, որն իր որակով ավելի ցածր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ