News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարտի 2-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն ընդունեց Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Գաթոնին:

Սերգեյ Սարկիսովը նահանգային կոնգրեսականին հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Մխիթար Գոշի մեդալը: «Այս մեդալն ընդունեք` իբրեւ երախտագիտություն` հանուն Հայաստանի, Արցախի եւ հայ համայնքի Ձեր կատարած անձնվեր գործի: Մենք գնահատում ենք Ձեր աջակցությունը հայ ժողովրդին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցում», - նշեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Շնորհակալություն հայտնելով Մայք Գաթոնը, մասնավորապես, նշեց.`«Մեծ պատիվ է ինձ համար արժանանալ մի մեդալի, որն անվանակոչված է Մխիթար Գոշի անունով: Հայ ժողովուրդը դարերով պայքարել է ապրելու եւ անտիկ մշակույթը շարունակելու համար, մշակույթ, որը շատ արժեքներ է տվել աշխարհին: Մեր նահանգը թերի կլիներ առանց հայ համայնքի ներկայության, առանց հայերի ստեղծարար գործունեության, ինչի համար մենք շատ երախտապարտ ենք:

Անցած տարի Կալիֆորնիան ճանաչեց Արցախի Հանրապետությունը, որի կապակցությամբ կցանկանայի երախտագիտություն հայտնել բոլոր աջակիցներին»: Մայք Գաթոնն ավելացրեց, որ իր հետագա գործունեության մեջ եւս կշարունակի մշտական ուշադրության կենտրոնում պահել հայ համայնքին, Հայաստանին եւ Արցախին վերաբերող հիմնախնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ