News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հետազոտողների խումբը վերջին 9 տարիներին պեղումներ է կատարել Նազարեթ քաղաքում եւ հայտնաբերել այն վայրը, որտեղ կյանքի առաջին տարիներն է անցկացրել Հիսուս Քրիստոսը:

Ռեդինգի համալսարանի հնագետները գիտական ամսագրերից մեկում հրապարակած հոդվածում գրել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել այն տունը, որտեղ, ամենայն հավանականությամբ, ծնվել եւ մեծացել է Հիսուսը:

Հարկ է նկատել, որ մինչեւ 2006 թվականը գիտնականները չէին համարձակվում ճշտել, թե որտեղ է գտնվում Մարիամի եւ Հովսեփի բնակարանը: Չնայած տան գտնվելու վայրի մասին անկախ հնագետները նկարագրություն են թողել դեռեւս XIX դարի վերջին:

Ըստ Informing-ի, Մեծ Բրիտանիայից հնագետ Քեն Դարքը նկարագրել է, թե ինչպես են անցկացվել պեղումները, եւ նույնիսկ հայտնաբերված բնակավայրի լուսանկարներ է հրապարակել:

Գիտնականը նաեւ կարծիք է հայտնել, որ երբ Հիսուսը Մարիամի եւ Հովսեփի հետ հեռացել է Նազարեթից, գրեթե անմիջապես նրանց տան տեղում տաճար են կառուցել, շուրջը՝ գերեզմանոց:

Դարքը նաեւ գրել է, որ իրենց ենթադրության իսկությունը կապացուցեն միայն ժամանակն ու ավելի մանրամասն հետազոտությունը: Բացի այդ, հնագետները դեռեւս չեն ավարտել աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ