News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ավստրալական Նոր Հարավային Ուելսի ափերին ձկնորսը խորը ջրերում բնակվող հազվագյուտ տեսակի ձուկ՝ գոբլին-շնաձուկ է որսացել:

Ըստ Business Insider Australia-ի, շնաձկան այս տեսակը, որը նաեւ «ծովի դինոզավր» անունն է ստացել, չափազանց արտասովոր ծնոտային համակարգ ունի: Երբ շնաձկան ծնոտները բացվում են, բերանի խոռոչի հանգույցները տեղաշարժվում են եւ երախը կարծես առաջ է գալիս:

Ըստ Lifenews-ի, գիտնականները նշում են, որ քթի հատվածում գոյություն ունեցող ելուստը մեծ քանակությամբ էլեկտրազգայուն բջիջներ է պարունակում, ինչը գիշատչին հնարավորություն է տալիս խորը ջրերում մթության մեջ զգալ պոտենցիալ զոհին:

Ձկնորսի բռնած շնաձուկը փոխանցել են Սիդնեյի Ավստրալական թանգարանին, սակայն նրան կենդանի պահել, ցավոք, չի հաջողվել: Թանգարանի աշխատակիցները նշել են, որ շնաձուկն արու է, ընդ որում, համեմատաբար ոչ շատ մեծ՝ 1.26 մետր երկարությամբ: Մինչդեռ այս տեսակի երկարությունը կարող է հասնել մինչեւ 3.7 մետրի:

Ձկնորս Մայք Քելլին ասել է, որ նման շնաձկներ, թեկուզ ոչ շատ հաճախ, բայց իր ցանցում էլի են հայտնվել. «Իմ ամբողջ կյանքի ընթացքում 12 անգամ նման շնաձուկ եմ որսացել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ