News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին նախագահներն, ամենայն հավանականությամբ, իրենց թոշակը կծախսեն բարեգործական նպատակներով: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով ԱԺ-ում ներկայացրել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օերնքի նախագծի փոփոխությունների նախագիծը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին՝ նախկին նախագահների ինչին է պետք անհատական թոշակը, նախարարը պատասխանել է. «Վստահ եմ, որ նախկին նախագահներն իրենց թոշակը կծախսեն հիմնականում բարեգործական նպատակներով: Դա նրանց իրավունքն է»:

Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի 1-ից նախագահի աշխատավարձը սահմանվել է քաղծառայողների բազային աշխատավարձի (66 հազար դրամ) 20-ապատիկի չափով: Այսպիսով, 2014-ի հուլիսի 1-ից ՀՀ նախագահի աշխատավավարձը կազմում է 1 մլն 320 հազար դրամ: Սրանից բխում է, որ ՀՀ երկու նախկին նախագահների թոշակը կկազմի 924 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ