ԵՏՄ ստեղծումը չի փոխարինում Ռուսաստանի ու Բելառուսի Միութենական պետությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդի նիստից առաջ ունեցած հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Պուտինի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում շատ բան է արվել։ Մասնավորապես խոսքը վերաբերում է ընդհանուր շուկայի եւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միասնական տնտեսական միության ստեղծմանը, որին այժմ միանում են Հայաստանն եւ Ղրղզստանը։
«Սակայն այս գործընթացը չի փոխարինում ՌԴ եւ Բելառուսի համագործակցությունը Միութենական պետության շրջանակներում։ Այդ պետության շրջանակներում մենք ունենք մեր հարցերն ու խնդիրները, որոնք լուծում ենք»,- հայտարարել է Պուտինը։