News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանացի հետազոտողները երկրի հյուսիսում՝ Սեստոն քաղաքից ոչ հեռու, Էրլայց քարանձավում ժայռապատկերներ են հայտնաբերել: Դրանցում ձիեր են, եղջերուներ եւ բիզոններ: Եվս մի քանի պատկերներ գիտնականները չեն կարողացել տարբերակել: Փորձագետ Ալվարո Արիսաբալագայի խոսքով, դրանք արվել են քարե գործիքներով:

Նախնական գնահատականներով, ժայռապատկերները 22 հազարից մինչեւ 15 հազար տարեկան են: Իսկ դա նշանակում է, որ դրանք ավելի հին են, քան Էկաին քարանձավում լավ ուսումնասիրված նկարներ:

Նախկինում ժայռապատկերներ են հայտնաբերվել Իսպանիայի այլ գավառներում եւս. Կանտաբրիում, Աստուրիայում եւ Բասկերի Երկրում: Բոլորն որոշակի նմանություն ունեն: Հնագույն մարդիկ հիմնականում կենդանիներ են պատկերել, ընդ որում, դրանցից մի քանիսն անհայտ տեսակներ են:

Մասնագետները կարծում են, որ Էրլայց քարանձավը գիտական մեծ նշանակություն կարող է ունենալ եւ թույլ կտա ավելի շատ տեղեկություններ քաղել ուշ շրջանի պալեոլիթի դարաշրջանի հնագույն մարդկանց արվեստի մասին:

Գիտնականները նաեւ առաջարկում են սահմանափակել քարանձավ այցելությունը՝ Իսպանիայի պատմական եւ մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար: Բացի նկարներից, Գիպուսկոա գավառում նաեւ հնագույն մարդկանց մնացորդներ, ինչպես նաեւ քարե գործիքների պատրաստման արհեստանոցներ են հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ