News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային օրվա ավարտից հետո աշխատանքի հետ կապված SMS հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ ստացող մարդիկ զայրույթ են զգում: Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց անձնական կյանքի վրա:

Թեխասի համալսարանի գիտնականները 7 օր շարունակ հետեւել են 341 աշխատողների: Հետազոտողները պարզել են, թե ինչ զգացողություններ են ունեցել փորձի մասնակիցները, երբ գրասենյակից դուրս աշխատանքի պատճառով էլեկտրոնային փոստ են բացել: Նման դեպքերում գործընկերոջ հետ զրույցը բացասական երանգ է ունեցել կամ անձից շատ ժամանակ է խլել:

Ըստ Meddaily-ի, գիտնականները հետազոտության մասնակիցներին 2 ենթախմբի են բաժանել. սեգմենտորներ եւ ինտեգրատորներ: Առաջինները ձգտել են աշխատանքը սահմանազատել անձնական կյանքից: Նրանց վրա ոչ աշխատանքային ժամերին աշխատանքի մասին հիշատակումներն ավելի վատ են անդրադարձել:

Իսկ ինտեգրատորները միշտ ցանկացել են տեղյակ լինել, թե ինչ է կատարվում աշխատավայրում: Նրանք նույնպես ազատ ժամանակ աշխատանքային նամակ ստանալիս բարկացել են, բայց նրանց անձնական կյանքին դա չի խանգարել:

Միաժամանակ, ոչ աշխատանքային ժամերին աշխատավայրից դրական լուրեր ստացող մարդիկ ուրախության զգացողություն են ունեցել, իհարկե՝ կարճատեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ