News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդունած բանաձեւը շատ կարեւոր, աննախադեպ փաստաթուղթ է։ Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւի ընդունման համար:

«Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին 100-րդ տարելիցին ընդառաջ նման բանաձեւ ընդունելու կապակցությամբ: Բանաձեւում հստակ ամրագրված է համահայկական հռչակագրի ոգին, որտեղ հստակ նշված է ցեղասպանության եւ հայրենազրկում եզրույթները: Կոչ է արվում թե Թուրքիային, թե եվրոպական միջազգային կառույցներին դատապարտելու հայոց ցեղասպանությունը»,- նշել է Շարմազանովը:

Նա նկատել է, թե բանաձեւը շատ կարեւոր, աննախադեպ փաստաթուղթ է, եւ այս փաստաթուղթը չէր լինի, եթե չլիներ «Ժառանգության», «Օրինաց երկրի» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միասնական աշխատանքը։ Նման կերպ մենք ապացուցում ենք, որ որտեղ հայը, հայ քաղաքական միտքը միասնական է, այնտեղ մենք արձանագրում ենք հաջողություն»,-ասաց Շարմազամովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ