News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ի «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկի շրջանակում վաճառված Beeline Smart սմարթֆոնը Հայաստանում բջջային հեռախոսների շուկայի առաջատարների թվում է: Մարքեթինգային եւ սոցիալական հետազոտությունների միջազգային «GFK Group» ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության տվյալներով` ամենաշատ վաճառված հեռախոսների ցանկում Beeline Smart-ը 2014 թվականի դեկտեմբերին երկու անգամ գերազանցելով մոտակա մրցակցին զբաղեցրել է առաջին տեղը. այդ ամսում վաճառվել է 3712 սմարթոն։

Ընդհանուր առմամբ, 2014թ–ի դեկտեմբերի 19-ին մեկնարկած հատուկ առաջարկի շրջանակում վաճառվել է ավելի քան 5000 Beeline Smart սմարթֆոն:

«2015 թվականին ընդառաջ Beeline-ն իր հաճախորդներին ընձեռեց եզակի հնարավորություն` ձեռք բերելու ժամանակակից բարձր տեխնոլոգիական Beeline Smart սմարթֆոններ բացառիկ շուկայական պայմաններով: Ակցիայի հաջողության վառ ապացույցն այն է, որ բոլոր հեռախոսներն արդեն իսկ սպառվել էին նախատեսված ժամկետից դեռ շատ առաջ: Հաշվի առնելով սմարթֆոնի մեծ պահանջարկը` մենք այս տարի եւս նախատեսում ենք հանդես գալ նոր առաջարկներով, որոնք մեր հաճախորդներին հնարավորություն կտան ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն եւ այլ սարքավորումներ շատ պարզ եւ հարմար պայմաններով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկը գործում էր մինչեւ 2015 թվականի փետրվարի 28-ը: Առաջարկը բաժանորդներին հնարավորություն էր տալիս ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն եւ ստանալ 2 ամիս մինչեւ 512 կբ/վրկ արագությամբ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունն ընդամենը 29 900 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ