News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի պետի պաշտոնը առայժմ թափուր է: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ առայժմ նշանակում չկա:

Ի դեպ, NEWS.am-ի թղթակիցը տեւական ժամանակ է՝ փորձում է կապ հաստատել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի արդեն նախկին պետ Սուրեն Խուդոյանի հետ, սակայն նա ընդհանրապես հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ այսօր նրա հեռախոսին պատասխանած տղամարդը հայտնել է, որ Սուրեն Խուդոյանը հանրապետությունում չէ, մեկնել է հանգստի՝ արտերկիր եւ Հայաստանում կլինի 10-15 օրից: Հարցին, թե նոր աշխատանքի անցնելու է, մեզ փոխանցեցին, որ նա երկար ժամանակ աշխատել է, այժմ դեռ հանգստանում է:

Նշենք, որ փետրվար ամսին աշխատանքից ազատվել են ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների պետեր Արսեն Արշակյանը եւ Սուրեն Խուդոյանը:

Տպել
Ամենաշատ