News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ մարտի 3-ին, մերժեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով անգործություն ցուցաբերելու առնչությամբ։

Նշենք, որ այսօր գործի քննությունն անցավ առանց բողոքող կողմի ներկայության։ Դատախազության ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը չառարկեց, որ գործի քննությունը անցնի առանց հակառակ կողմի ներկայության։

Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը, որը ուշացումով էր եկել դատարան, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար պարզ է արդեն, որ Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը Հայաստանում չի քննվելու։

«Մենք կարողացանք ստանալ մեր ուզած պատասխանից ավելին։ Ակնհայտ է, որ Պերմյակովի վերաբերյալ որեւէ քրեական գործ ՀՀ-ում չի քննվելու։ ՀՀ իրավապահ մարմինները չեն անդրադառնալու Պերմյակովի կողմից սահմանի հատմանը կամ նրա կողմից ապօրինի զենք կրելուն, եւ ամենայն հավանակությամբ, ճիշտ են այն լրատվամիջոցները, որոնք գրում են, որ Պերմյակլովին դատելու են Ռոստովում»,-ասաց Հարություն Բաղդասարյանը՝ նշելով, որ ՌԴ դատախազությունից Զարուհի Փոստանջյանին ուղարկված պատասխան նամակի մեջ նույնպես նշված է, որ ՌԴ քաղաքացիները օտար երկրում չեն դատվում։

Նրա խոսքով՝ իրենք չէին էլ սպասում, որ դատարանը դրական լուծում կտա բարձրացված խնդրին։

«Այս ամենը ուղղակի պետք է որոշակի աժիոտաժ առաջացնի, որ մեր տարածքում, անկախ նրանից՝ բազա է, թե սահման, տեղի ունեցած արարքների համար պետք է օտարազգի հանցագործը պատասխան տա ՀՀ օրենքներով, ինչպես ՀՀ քաղաքացին։ Սա սկզբունք պիտի լինի մեզ համար։ Դատարանն այսօր ձեւական առումով քննեց մեր բողոքը, բովանդակային առումով դատարանը հնարավորություն է տալիս դատախազությանը անվերջ ժամանակով մեր նշած կետերով քրեական գործերի հարուցումը հետաձգել»,-ասաց նա։

Հարություն Բաղդասարյանը նշեց, որ իրենք Հայաստանում բոլոր դատական ատյաններով կանցնոն եւ հետագայում կդիմեն նաեւ Եվրոպական դատարան, որից նույնպես ակնկալիքներ չունեն։

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանն իր բողոքում նշել էր, որ Գեւորգ Կոստանյանը անգործություն է ցուցաբերել՝ սահմանված ժամկետում չպատասխանելով հանցագործության մասին իր հաղորդմանը, որում, պատգամավորը մասնավորապես, որպես հանցագործություն մատնանշել էր այն փաստը, որ Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով քրեական գործեր չեն հարուցվել Պերմյակովի կողմից Հայաստանի տարածքով ապօրինի զենք փոխադրելու, ինչպես նաեւ ռուս սահմանապահների կողմից Պերմյակովին ապօրինի ձերբակալելու եւ ռուսական ռազմաբազայում պահելու եւ Պերմյակովի՝ սահմանն ապօրինի հատելու փորձի առնչությամբ։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ