News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կոլումբիայից Մեքսիկա ուղեւորվող ինքնաթիռը ստիպված է եղել հետ վերադառնալ եւ Բոգոտայում արտակարգ վայրէջք կատարել: Բանն այն է, որ ուղեւորներից մեկին կարիճ է խայթել:

The Daily Mail-ի փոխանցմամբ, Ադամ Յանգն ասել է, որ պատրաստվում էր ննջել, երբ հանկարծ զգացել է, որ ինչ-որ բան իր շապիկի տակ սողում է: Յանգը փորձել է մի կողմ նետել կարիճին, սակայն միջատը հասցրել է խայթել:

Տուժածի մոտ հալյուցինացիաներ են սկսել, սրտխառնոց, կրծքի շրջանում ցավեր: Յանգը նաեւ ասել է, որ զգում է, թե ինչպես է թույնը ներսից այրում իրեն:

Օդանավում գտնվող բժշկի խնդրանքով ինքնաթիռը վերադարձել է, ուղեւորին հասցրել են Բոգոտայի օդանավակայանի բուժկենտրոն, որտեղ նրան հակաթույն են ներարկել: Բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո Յանգը վերադարձել է ինքնաթիռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ