News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դանիայում առաջարկել են պոռնո ցուցադրել դպրոցների ավագ դասարաններում, գրում է Nationalt-ը։ Գաղափարը Օլբորգի համալսարանի սեքսոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Քրիստիան Գրաուգաարդինն է։

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է, որ դեռահասները հասկանան մեծահասակների համար ֆիլմերի եւ իրական կյանքում իրենց սպասվող իրադարձությունների տարբերությունը։ «Ես դեմ եմ, որ երեխաների սեռական կրթությունը ձանձրալի լինի։ Անհրաժեշտ է, որ նրանք քննադատաբար մոտենան այդ ֆիլմերին»,- ասել է Գրաուգաարդը, հաղորդում է Lenta-ն։

The Local-ի տվյալներով, երիտասարդ տղաների 99 տոկոսն եւ մինչեւ 18 տարեկան աղջիկների 86 տոկոսը Սկանդինավիայում դիտել են մեծահասակների համար նախատեսված ֆիլմերը։

1967թ. Դանիայում արգելել էին պոռնոգրաֆիան, բայց երկու տարի անց Դանիան դարձավ առաջին երկիրը, որն օրինականացրեց այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ