News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը քննադատում է Թուրքիայի եւ արեւմտյան որոշ կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը: Ելույթ ունենալով Մարդու իրավունքների հարցերին նվիրված ժնեւյան միջազգային ֆորումի եւ կինոփառատոնի ժամանակ՝ բրիտանացի լրագրողը, ով ճանաչում է ձեռք բերել Ուսամա բեն Լադենի հետ երեք անգամ հարցազրույց վարելու պատճառով, անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Ըստ շվեյցարական «Le Temps» պարբերականի, նա, մասնավորապես, հիշել է, թե ինչպես է Թուրքիայում շրջել Հայոց ցեղասպանությունը վերապրածի հետ, ով գտել է իր տունը: Իսկ տան դռներն ընդմիշտ փակվել են: «Լեհաստանում հրեան, որին Հոլոքոստի ժամանակ թալանել են, կարող է իր տունը հետ ստանալ: Իսկ Թուրքիայում նման դեպքերում հայը ոչ մի իրավունք չունի: Ինչո՞ւ»,- հարց է տվել լրագրողը:

Ռոբերտ Ֆիսկը, ով շուրջ 40 տարի լուսաբանում է Մերձավոր Արեւելքի իրադարձությունները, ժամանակակից պատմության այդ էջն ուսումնասիրելու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել: «Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այն նաեւ կապված երկրորդ՝ հրեաների ցեղասպանության հետ, քանի որ գերմանացի որոշ մասնագետներ թուրքական բանակում ականատես են եղել այդ իրադարձություններին, իսկ հետո հայտնվել են գերմանական բանակի շարքերում, որպեսզի նույն չարագործությունը կատարեն Բելառուսում եւ Ուկրաինայում: Բայց այդ ցեղասպանությունը ոչ միայն հերքվում է թուրքական իշխանությունների, այլեւ անտեսվում է արեւմտյան կառավարությունների կողմից»,- նշել է նա:

«Ուինսթոն Չերչիլն առանց տատանվելու այդ ողբերգությունը ցեղասպանություն էր կոչում: Սակայն տասնամյակներ անց Մեծ Բրիտանիայի մեկ այլ վարչապետ՝ Թոնի Բլերը, հրաժարվեց այդ անել: Ես ապրում եմ Բեյրութում, քաղաք, որը 350 հազար հայերի տունն է: Ես բազմաթիվ ընկերներ ունեմ այդ համայնքում, որոնց տատերն ու պապերը Ցեղասպանության զոհ են դարձել: Իսկ իմ սեփական երկիրը չի համարձակվում այդ ողբերգությունն իր անունով կոչել»,- հավելել է լրագրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ