News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հինգ «կուբիկ-ռուբիկ», մի ձեռքով, 1,23 րոպեում։ Շատերը նույնիսկ երկու ձեռքով չեն կարող հավաքել հայտնի այս գլուխկոտրուկը, իսկ այս երիտասարդ հնդիկը մեկ ձեռքով համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հինգ «կուբիկ-ռուբիկը» հավաքելով 1 րոպե 23 վայրկյանում։

Բհարգավ Նարասիմհանն ապրում է Չեննայ քաղաքում։ Նրան հաջողվել է գերազանցել ճապոնացի Յումա Տաբուտիի սահմանած ռեկորդը՝ 1 րոպե, 52 վայրկյան, հաղորդում է NTDRussian-ը։

Ռեկորդակիրն ասում է, որ գլուխկոտրուկով հրապուրվել է հինգ տարի առաջ, 17 տարեկանում։

Այս պահի դրությամբ Բհարգավը 40 ազգային եւ երկու ասիական ռեկորդ ոնի գրանցած իր հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ