News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Լոս Անջելեսում փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվող Հենրի Գեւորգյանը՝ հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին, դեպքի պահին մեքենայի ղեկին չի եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց երգչուհու ընտանիքի ընկեր Կարեն Ֆիդանյանը:

Նա հայտնեց, որ կա տեսանյութ, որտեղ պարզ երեւում է՝ Հենրի Գեւորգյանը մեկնարկի մրցավարն է:

«Վթարը եղել է 3 օր առաջ, իսկ տեսագրությունը փաստաբանի մոտ հիմա է հայտնվել: Այս տեսանյութն ապացուցում է Հենրիի անմեղությունը: Համոզված եմ, որ շուտով նրան ազատ կարձակեն»,- ասաց Կարեն Ֆիդանյանը՝ նշելով, որ Հենրին մեկ ամիս առաջ էր Հայաստանից մեկնել:

Նշենք, որ ամերիկյան KTLA հեռուստալիքին տված հարցազրույցում Հենրի Գեւորգյանի փաստաբան Քեյթ Հարդին հայտնել է, որ իր պաշտպանյալը կատարվածի հետ որեւէ առնչություն չունի:

«Տեսանյութում պարզ երեւում է, որ Հենրին կանգնած է երկու մեքենաների մեջտեղում»,- ասել է փաստաբանը:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լոս Անջելեսում ապօրինի փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 21-ամյա Հենրի Մայքլ Գեւորգյանը, մեկ այլ մեքենայի հետապնդելիս, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է մայթին կանգնած մի խումբ անձանց։ Վթարի հետեւանքով մահացել էին երկու երիտասարդ, իսկ մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց: Փետրվարի 28-ի երեկոյան Հենրի Գեւորգյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ