News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 3-ին,  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,  դեսպան  Տրայան  Հրիսթեային եւ  խորհրդական, քաղաքական, տնտեսական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին։

ՀՅԴ ներկայացուցիչները փոխանցեցին Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները,  ինչպես նաեւ   ներկայացրին երկրի ներքաղաքական զարգացումների համատեքստում խնդիրների լուծման ՀՅԴ  պատկերացումները։

Ժողովրդավարության ինստիտուտների կայացումը դիտելով իբրեւ զարգացող  ու մրցունակ երկրի գրավական, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը փոխանցեց ՀՅԴ հավատարմությունը Եվրոպական արժեքներին, ինչպես նաեւ այս ուղղությամբ եվրոպական կառույցների հետ  աշխատելու կուսակցության պատրաստակամությունը։

Սահմանադրական բարեփոխումների  ՀՅԴ հայեցակարգը ներկայացրեց Բյուրոյի քաղաքական ներկայացուցչ Արմեն Ռուստամյանը ։

Եվրապատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան  Հրիսթեան փոխանցեց ԵՄ-ի պատրաստակամությունը Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու, Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին աջակցելու, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը խթանելու ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվեցին շարունակել փոխադարձ շփումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ