News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտահոսքը ԲՀԿ-ից շարունակվում է: Երեկ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել է Ռուստամ Գասպարյանը, որը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ է եւ հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այլեւս առաջնորդ չեն:

Ընդհանուր առմամբ, նման իրավիճակներում հայաստանյան իրականության համար սովորական այս երեւույթը այնուամենայնիվ մի հարց է առաջացնում՝ ի՞նչ է լինելու դուրս եկողների ճակատագիրը:

Մի պարագայում տրամաբանական կլինի, եթե իշխանությունները կրճատեն քաղաքականության մեջ ներգրավվածների թիվը եւ այսպես ասած՝ զուտ բիզնես հարաբերությունների մեջ մնան ԲՀԿ-ից տարանջատված ռեսուրսի հետ: Մյուս դեպքում՝ տրամաբանական կլինի, եթե իշխանությունները նրանց շարունակեն ներդնել նորանոր քաղաքական նախագծերի մեջ եւ հարկ եղած դեպքում նույնկերպ պայթեցնեն նաեւ այդ նախագծերը:

Պակաս հավանական չէ այն, որ իշխանություններն այդ ռեսուրսը, այսպես ասած, դնեն «կադրերի տրամադրության» ներքո եւ կիրառեն հարկ եղած դեպքում՝ առայժմ ուղարկելով իրենց հաշվին «քաղաքական արձակուրդի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին...
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
Այնպես որ, հանձնախմբի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին: Նրանք նախատեսում են Հայաստանում...
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
Արդարադատության նախորդ նախարար Ռուստամ Բադասյանը նախաձեռնել էր ՀՀ դատական օրենսգրքում...
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար...
Ամենաշատ