News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանից հարցրեց՝ երեկ մեր թերթին տված հարցազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների առիթով իրենք քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի հնարավորություն տեսնում են: Այսքան դեգերումներից հետո որեւէ հավանականություն տեսնո՞ւմ եքՀԱԿ-ի հետ նույն գաղափարի շուրջ համախմբվելու, նույն հարթակում կանգնելու:

«Եթե իրենք այդպես են մտածում, ոչ թե պետք է կամուրջները վառեին՝ դավալուներում ու չգիտեմ որտեղ, այլ համագործակցության համար որոշակի տեղ պիտի թողնեին: Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ իրենք լակմուսի թուղթ են հորինել... Մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, բայց ես դեմ եմ նաեւ, որ նրանց, որոնք կողմ են՝ դավաճան համարենք: Այդ «դավաճան» պիտակն իրենք շատ հանգիստ են բաժանում, թող կողքից իրենց նայեն:

Մեր կուսակցությունը բազմաթիվ անգամ քննարկել է, մենք ունենք առաջիկա քաղաքական գործընթացների հետ կապված մեր մոտեցումները, եւ դրանցում ՀԱԿ-ի հետ խաչվող որեւէ ճանապարհ այս պահին չկա: չեմ կարծում, որ հետագայում էլ լինի»,-պատասխանեց Արամ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ