News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում բացված ցուցահանդես-վաճառքից նկար ձեռք բերեց եւ անակնկալ կերպով այն նվիրեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին՝ մարտի 8-ի առիթով: Նկարի հեղինակն Արշակ Սարգսյանն է: Լյուդմիլա Սարգսյանը ընդունեց նվերը՝ գործընկերոջն անհարմար վիճակի մեջ չդնելու համար:Նկարը ՀԱԿ պատգամավորի աշխատասենյակը կզարդարի մինչեւ նրա պատգամավորական լիազորությունների ավարտը: Հետո Լյուդմիլա Սարգսյանը մտադիր է նկարը վերանվիրել խորհրդարանին:

Այս ամենը, սակայն նախապատմություն ունի: Նվիրատվության ,քավորը» ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է, ով արդեն հետո հպարտանում էր. «Տիկին Սարգսյան, ես իմ խոսքի տերն եմ»:

Բանն այն է, որ անցած քառօրյայում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խորհրդարանի միջանցքում փորձեց խոսակցության մեջ ներքաշել ՀԱԿ պատգամավորին՝ ըստ էության, հեգնական ակնարկներ անելով Լյուդմիլա Սարգսյանի քաղաքական գործունեության վերաբերյալ: Վերջինս հիշեցնենք, մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի հրավիրած հայտնի համաժողովին, ավելին՝ նստած էր նրա կողքին:Իսկ խորհրդարանական այդ քառօրյայից առաջ արդեն տրամաբանական ավարտին էին հասել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «հրաձգությունները»:

Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվել էր՝ չի՞ ցանկանում տիկին Սարգսյանը նկարներ նայել ու դրանցից մեկը գնել: Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ նայել է, բայց գնել չի կարող: «Ի՞նչ է պատահել, մենք կառնենք Ձեզ նվեր: Գագիկ Ծառուկյանին կզանգենք՝ նվեր կառնի»,-հեգնական հումոր էր արել Ֆարմանյանը:

Ի պատասխան՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել էր. «Կարող ես Սաշիկին զանգել, Սերժ Սարգսյանին զանգել, ինձ համար մեկ է՝ ով ուզում է թող առնի»: Հետո արդեն հեռանալով՝ տիկին Սարգսյանը նետել էր. «Նման խոստումներ մի տուր, քանի որ դրանց տակից դուրս եկողը չես: Ես էլ միշտ հիշեցնելու եմ, թե որքան էժան են ձեր խոսքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ