News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չիլիում ժայթքող Վիլյարիկա հրաբխի ակտիվությունը նվազում է: Այս մասին մարտի 3-ին հայտնել է Չիլիի ղեկավար Միշել Բաչելետը, ով ուղղաթիռով շրջել է տուժած շրջաններում:

Նախագահը հայտարարել է, որ «հրաբուխը հանգստացել է», սակայն անընդհատ դիտարկում է անցկացվում նրա ակտիվությունը ստուգելու համար: Բացի այդ, 10 կմ շառավղով տարածքներում պահպանվում է ահազանգի առավելագույն աստիճանը բնակչության համար: Նախագահը նաեւ նշել է, որ կառավարությունը օգնություն կհատկացնի հողագործներին, որոնք հրաբխի պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել են:

Նշենք, որ հրաբխի ժայթքումից հետո, որն սկսվել է մարտի 2-ին, տարհանվել են 3,5 հազար տեղի բնակիչներ ու զբոսաշրջիկներ, սակայն նրանց մի մասն սկսել է վերադառնալ իրենց տներն ու հյուրանոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իշխանությունների փոխանցմամբ Վիլյարիկա հրաբխի ժայքման հետերանքով հալվել են սառցադաշտերը, որը հանգեցրել է մի քանի գետերի վարարման: Մոտ 200 մարդ կտրվել է արտաքին աշխարհից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ