News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանական Կարլսռուհե քաղաքում հակաիսլամական Pegida շարժման եւ  նրանց ընդդիմադիրների ցույցը վերածվել է անկարգությունների, որի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 10 մարդու։ Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը։

Pegida («Եվրոպացի հայրենասերներն՝ ընդդեմ Արեւմուտքի իսլամականացման») շարժումը Գերմանիայում թափ է հավաքում՝ պահանջելով խստացնել միգրացիոն օրենքները։ Շարժման ներկայացուցիչները դեմ են Եվրոպայում մուսուլմանների քանակի աճին եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիայի քաղաքներում մի քանի խոշոր միջոցառում էին կազմակերպել։ Նրանց ցույցերին զուգահեռ ընթանում են նաեւ Pegida-ի ընդդիմադիրների հանրահավաքները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործակալության տեղեկություններով՝ ակցիան կազմակերպվել էր երեքշաբթի երեկոյան։ Ցույցի էին դուրս եկել շարժման  200 մասնակիցներ, եւ նրանց 500 ընդդիմադիրներ։ Բախումների ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է, որոնց թվում՝ ոստիկանության աշխատակիցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ