Կոլումբիայի իշխանությունները հաղորդում են Չինաստանի դրոշի ներքո նավարկող նավի հրամանատարին ձերբակալելու մասին, որի նավում առանց փաստաթղթերի պայթուցիկ ու զինամթերք է եղել:
Երկրի դատախազությունում նշել են, որ նավը ձերբակալել են հանգստյան օրերին Կոլումբիայի կարիբյան ափերին, Կարտահենի նավահանգստում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նավում եղել է 3 մլն դետոնատոր, 100 տոննա պայթուցիկ եւ 3 տոննա արկ:
Նավի փաստաթղթերում նշված է եղել, որ այն գյուղատնտեսական ապրանքներ է տեղափոխում: