News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մեծ Բրիտանիայի բնակիչ Լորա Մելորսը իր ծովախոզուկների հանրահայտության շնորհիվ հեռացել է աշխատանքից եւ դարձել վիդեոբլոգեր այն բանից հետո, երբ Youtube-ում իր  ծովախոզուկների երկրպագուների հոծ բանակ է հայտնվել։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Բիլը, Բոբը, Ֆոզի Բեարը, Բրայանը, Բոն, Ալֆին եւ Գիզմոն իրենց տիրուհուն ամսական ապահովում են 2 հազար ֆունտ եկամուտ։ Մելորսը հաշվապահ էր աշխատում, սակայն վերջերս որոշել է վերջնականապես լքել իր հիմնական գործը, քանի որ ծովախոզուկների շնորհիվ նա ավելի շատ է վաստակում, քան առաջ, գրում է Lenta-ն։

«Այժմ ես շաբաթական 2-3 օր եմ աշխատում՝ ստեղծելով եւ տեղադրելով տեսահոլովակներ ու  գրառումներ կատարելով Twitter-ում եւ Facebook-ում»

Կինը նաեւ առցանց վաճառքի խանութ է բացել, որտեղ ծովախոզուկների համար անհրաժեշտ պարագաներ է վաճառում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ