News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի զորամասերի ճաշարաններում կհայտնվեն սննդի պատվերի հսկողության համակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի զինծառայողներին նույնականացնել մատնահետքերի միջոցով։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։

Նորամուծությունը կօգնի տարեկան տնտեսել 3.5 մլրդ ռուբլի ։

«Զինծառայողի նույնականացումը կկատարվի մատը կենսաչափական սարքավորմանը հպելու միջոցով։ Ընդ որում, զինծառայողը կարող է ընտրել իր սննդակարգը, ինչը քիչ ժամանակ է պահանջում, քանի որ սննդացուցակը կազմվում է նախօրոք»,- ասված է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ի սկզբանե նախատեսվում էր քարտային համակարգ մշակել, սակայն հաշվարկների արդյունքում պարզվել է, որ այդ համակարգը 2 անգամ շատ ժամանակատար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ