News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսում փոխվում են արտասահմանից անձնական օգտագործման համար նախատեսված որոշ ապրանքների ներկրման կանոնները։ Մասնավորապես սահմանափակումները վերաբերում են կենցաղային տեխնիկային, սանտեխնիկային. Էլեկտրոնիկային եւ անվադողերին։

Համաձայն Պետական մաքսային հանձնաժողովի ընդունած նոր փաստաթղթի՝ մեկ ֆիզիկական անձը երեք տարին մեկ անգամ մեկ հատով կարող է ներկրել հետեւյալ ապրանքներից՝ կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, համակարգիչներ, նոթբուքներ, պլանշետներ, սանտեխնիկա, տեխնիկական սարքավորումներ, մանկական սայլակներ եւ որոշ այլ իրեր։ Ընդ որում մաքսատուրքը գանձվում է նույն ապրանքից 2-րդը ներկրելու դեպքում։ Այսինքն, եթե արտասահմանից 2 համակարգիչ ներկրելիս մեկի դիմաց քաղաքացին պարտավոր է մաքս վճարել, ապա համակարգիչ, գազօջախ, փոշեկուլ ներկրելու դեպքում լրացուցիչ վճարներ նախատեսված չեն, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչ վերաբերում է անվադողերին, ապա 2 տարվա ընթացքում առանց մաքսերի կարելի է ներկրել միայն մեկ կոմպլեկտ, ընդ որում, փաստաթղթերով ապացուցելով, որ նշված ապրանքը  նախատեսված է միայն անձնական օգտագործման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ