News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ մանդատը վայր դնելու մասին տեղեկությունները պաշտոնապես հերքվում են: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Ես ինքս երեկ, դրա նախորդ օրն էլ հանդիպել եմ, զրուցել եմ պարոն Օսկանյանի հետ որպես շատ լավ բարեկամներ, պատգամավորական մանդատը դնելու մասին որեւէ ակնարկ պարոն Օսկանյանը, համենայն դեպս երեկվա մեր զրույցի ընթացքում, եւս չի արել, իսկ մենք զրուցել ենք տարբեր բաների մասին»:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ նախօրեին ԲՀԿ խմբակցությունը նիստ է արել, որն անցել է լարված մթնոլորտում: Խմբակցության պատգամավորների մի մասը կտրականապես դեմ է արտահայտվել, որպեսզի կուսակցության նախագահը դառնա Նաիրա Զոհրաբյանը, մի մասն էլ պաշտպանել է Զոհրաբյանի թեկնածությունը: Լարված մթնոլորտը ԲՀԿ-ականների շրջանում դեռ պահպանվում է:

«Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին: Անգամ խոսակցություններ կան, որ Վահե Հովհաննիսյանը կարող է ընդհանրապես վայր դնել պատգամավորական մանդատը:

Մինչ այժմ տեղեկություններ կային միայն Վարդան Օսկանյանի մանդատը վայր դնելու մասին: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում երեկ Օսկանյանին փորձել են համոզել, որպեսզի նա չհրաժարվի մանդատից: Թե ինչով են ավարտվել այդ բանակցությունները՝ դեռ հայտնի չէ: Ակնհայտ է միայն, որ ԲՀԿ-ի քայքայումը դեռ շարունակվելու է»,-գրել էր թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ