Sputnik լրատվական գործակալությունը բջջային հավելվածներ է մշակել iOS եւ Android պլատֆորմներով աշխատող սմարթֆոնների համար։ Այս մասին ասված է Sputnik-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հավելվածը հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով նորություններ ստանալ, լուսանկարներ նայել եւ մի քանի լեզուներով առցանց ռադիո լսել։ Sputnik-ի հավելվածը կարելի է անվճար բեռնել App Store-ից եւ Google Play-ից։
«Ամբողջական լրատվական պատկերից բացի, նոր հավելվածը հնարավորություն կտա կարդալ փորձագետների մեկնաբանությունները, նայել վերլուծություններ եւ ինֆոգրաֆիկներ։ Ցանկացած տեղեկությամբ կարելի կլինի կիսվել սոցիալական ցանցերում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հավելվածը կգործի iOS 6.0 եւ բարձր, Android 4.0 եւ բարձր պլատֆորմներով գործող բոլոր սմարթֆոններում։