News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին, Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկկերի հետ, որի ժամանակ նրանք անդրադարձել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հունվարին կայացած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցին նվիրված քննարկմանը եւ դրա վերաբերյալ ստացված գնահատականներին։

Նախարար Նալբանդյանը Յոախիմ Ռյուկկերին տեղեկացրել է, որ Հայաստանը՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հանրության պայքարի կարեւոր դերակատար, Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանն է ներկայացնում «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ կարեւոր է, որպեսզի ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեն մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման միջազգային հավաքական ջանքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ