News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փոխարժեքի տատանումներից ԱՊՀ երկրներում երկաթուղու միջազգային տոմսերի գները չպետք է շատ թանկանան։ Այս մասին փետրվարի 4–ին Երեւանում ԱՊՀ երկրների երկաթուղային փոխադրամիջոցների Ուղեւորային տնտեսության խորհրդի նիստում լրագրողներին հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ուղեւորատար փոխադրումների դեպարտամենտի պետ Գենադի Վերխովիխը՝ մեկնաբանելով շվեյցարական ֆրանկի փոխարժեքի տատանումները, որի հետ անմիջականորեն կապված են երկաթուղային սակագները։

2015թ. հունվարի կեսին շվեյցարական ֆրանկը ԱՄՆ դոլարի հանդեպ կտրուկ աճ էր գրանցել՝ հասնելով 1.17-ի։ Փետրվարին այն նորից նվազել էր եւ այս պահին ֆրանկի փոխարժեքը կազմում է 1.04 ֆրանկ մեկ դոլարի դիմաց։

«Տատանումները թողնում են իրենց ոչ դրական հետեւանքը։ Այսօր հետխորհրդային տարածքում  եւ Եվրոպայի հետ ուղեւորային փոխադրումները նվազել են։ Այդ պատճառով «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Դաշնային ուղեւորային ընկերություն» ԲԲԸ-ն, գործընկերների հետ պայմանագրեր է կնքում սակագների նվազեցման համար։ Սահմանակից երկրների մեր գործընկերները ըմբռնումով են մոտենում դրան։ Օրինակ՝ Բելառուսի հետ տարբեր գնացքներում սակագինը մինչեւ  30 տոկոսով նվազեցնելու պայմանագիր ենք կնքել։ Նման աշխատանքներ ենք տանում նաեւ Մերձբալթյան երկրների հետ»,- նշեց Վերխովիխը։

Նշենք, որ հայկական կողմից նիստին մասնակցում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը եւ  Հայաստանի երկաթուղային ընկերությունները կառավարող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ