Մարտի 3-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 41-ամյա Պետրոս Փ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. մայիսի 18-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի /փաստաթղթի կեղծում/ մեղադրանքով: