Մարտի 3-ին, ժամը 09.05-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1983 թ. ծնված Սամվել Օ.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է ինքնաձիգի դատարկ երկու պահունակ եւ 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն: