News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը նկատում է շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունների նոր խմբագրմամբ նախագծի առավելությունները, բայց չի կարող պաշտպանել այն: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը բավական ճկուն տարբերակ է առաջարկել, որն ընդունելի է մեծամասնության համար, բայց կա մի «բայց». Առեւտրականների ինչ-որ հատվածի համար հարկի դրույքաչափը բարձրացել է 3,5-ից հանսելով 5 տոկոսի, որքան լ ընդգծենք 4 տոկոսով վերահաշվարկի հնարավորությունը:

«Բոլոր դեպքերում առեւտրականների ինչ-որ հատվածի համար հարկը մեծացել է, ուստի մենք չենք կարող կողմ քվեարկել»,-ասել է Զուրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշել է, որ օրինագիծը չի առաջարկում կոռուպցիայի դեմ պայքարի վճռական քայլեր, որը պահպանվում է ՓՄՁ-ի դեմ իրավակիրառ պրակտիկայում:

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է առանց թղթաբանության գործելու դեպքում շրջանառության հարկը սահմանել 5 տոկոս: Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1,5% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Այդուհանդերձ, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1,5 տոկոսից ցածր լինել: Արտադրող սուբյեկտներից հարկը մնում է հինը՝ 3,5 տոկոս:

Շրջանառության հարկի համար առավելագույն շեմը առաջարկվում է տարեկան 58,35 մլն դրամից հասցնել 113,4 մլն դրամի: Այդ շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն ավելացած մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ