News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետք չէ կարծել, որ եթե նախկինում շրջանառության հարկը քիչ էր, ապա փոքր բիզնեսը քիչ էր վճարում։ Այս մասին մարտի 4-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումներին։ Ըստ Բագրատյանի՝ ընդհանուր առմամբ, օրինագիծը ընդունելի է, եւ նա կողմ է քվեարկելու (ի տարբերություն ՀԱԿ խմբակցության ընդհանուր դիրքորոշման խմբ.)։

«Իհարկե 5 տոկոսն ավելի շատ է, քանի 3.5 տոկոսը։ Բայց փոքր եւ միջին բիզնեսը պետք է հասկանա. եթե նախկինում 3.5 տոկոս էր, ապա հարկային տեսուչները նրանցից  2 անգամ շատ էին գանձում։ Դրա համար էլ այժմ այդ վճարումները պարզապես տեղափոխվում են օրինական դաշտ»,- հայտարարել է Բագրատյանը։

Նրա կարծիքով՝ հարկի վճարման շեմը պետք է բարձրացնել տարեկան մինչեւ 125 մլն դրամ։ Ընդ որում, կարելի է բարձրացնել նաեւ հարկի դրույքաչափը։

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է առանց թղթաբանության գործելու դեպքում շրջանառության հարկը սահմանել 5 տոկոս: Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1,5% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Այդուհանդերձ, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1,5 տոկոսից ցածր լինել: Արտադրող սուբյեկտներից հարկը մնում է հինը՝ 3,5 տոկոս:

Շրջանառության հարկի համար առավելագույն շեմը առաջարկվում է տարեկան 58,35 մլն դրամից հասցնել 113,4 մլն դրամի: Այդ շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն ավելացած մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ